ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր օնլայն ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև երեկ իր կողմից Facebook-ի էջում կատարված գրառմանը, որը հասարակության շրջանում տարատեսակ մեկնաբանությունների ու տարընթերցումների առիթ էր հանդիսացել։
Փաշինյանը նշեց, որ հիմա մենք բոլորս բավական լարված ենք ու մի շարք արձագանքներ ցույց տվեցին, թե ինչպես են լարվածության այս շրջանում մանիպուլյատիվ մեխանիզմներ գործում։
Վարչապետի խոսքով՝ ինքը շատ կոշտ ձևակերպում է օգտագործել, բայց դա նշանակում է, որ զինվորների վերադարձից հետո և նրանց հետ խոսակցության ընթացքում վերջնականորեն կմարեն բոլոր այն խոսակցությունները, որոնք շատ ակտիվ շրջանառության մեջ են դրվում, թե ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը ինչ-որ դավադրությունների մեջ է ներքաշված եղել։
Նա ասաց, որ իր համար շատ կարևոր է շփվել այդ տղաների հետ ու լսել նրանց գնահատականները։
Փաշինյանը վերջում նաև նշեց, որ երկրի ղեկավարը չի կարող քացաքացիական պատերազմի ու քաղաքական բախումների կոչ անել։