Արցախ

ՌԴ խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համակարգմամբ շարունակվում է զոհվածների մարմինների փոխանակումը

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ ՌԴ ՊՆ Միջազգային հակաականային կենտրոնի ինժեներական ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում տեղանքի, ճանապարհների և օբյեկտների ականազերծման աշխատանքների ընթացքում, ընդհանուր առմամբ, հայտնաբերել և վնասազերծել են 57 պայթյունավտանգ առարկա:

Կոնաշենկովը հավելել է՝  վերջին մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1895 փախստական։

«Պատասխանատվության հյուսիսային և հարավային գոտում ռուս խաղաղապահների կողմից իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգը և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը իրականացվում է 23 դիտակետերում։ Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով։ Ռուս խաղաղապահները տեղական իշխանություններին օգնում են խաղաղ կյանքը վերականգնելու գործում»,- նշել է գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

ՌԴ խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համակարգմամբ շարունակվում է զոհվածների մարմինների փոխանակումը։

«Համատեղ խմբերի աշխատանքների արդյունքում հայտնաբերված բոլոր մարմինները հանձնվում են կողմերին հուղարկավորության համար: Խաղաղապահական խնդիրների լուծման և հնարավոր միջադեպերի կանխարգելման նպատակով ուղիղ կապուղիներով իրականացվում է մշտական հաղորդակցություն Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ»,- հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ