Էկո

Արձանագրվել է շրջակա միջավայրին հասցված 16 մլն դրամի վնաս

ՀՀ ԲՏԸՄ-ի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի դեկտեմբերի 7-ից 11-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ․

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 27 դեպք, որից 23-ով հաշվարկվել է 16.014.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4-ով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 24 դեպքով հաշվարկվել է 345.438 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 2.250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 23 դեպքով հաշվարկվել է 16.014.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 12 դեպքով նշանակվել է 1.200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրված 4 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 50.000 ՀՀ դրամի չափով վնաս։

Նախկինում իրականացված 1 ստուգման արդյունքում նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտ

Նախկինում իրականացված 2 ստուգման արդյունքում հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 295.438 ՀՀ դրամի չափով վնաս, նշանակվել է 350.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախկինում արձանագրված իրավախախտման 8 դեպքով նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 5 գործ (350 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.640.438 ՀՀ դրամ»:

https://www.facebook.com/ecoinspect.am/posts/2808475749403683?__cft__%5B0%5D=AZU192Dyb1OYiQQvO9rLpau6w2fp1YB-Pzv9ONMXPKg5K9eqnuqzUpGqNS2fUrSUCR02APB6USdTiIe7ZguL9ITEXjll2HcOtQ0roCBNky0fzJ9D9bOoQMnokm4CU82rRNz4EjaTG6Y9iMdozrLrSMFI&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ