ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Աժ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ այցելեցինք պատերազմում անմահացած Վազգեն Հովհաննիսյանի ընտանիքին՝ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում։
Վազգենը չորս որդու հայր է։ Եվ չնայած այս հանգամանքը ազատում էր նրան պատերազմին մասնակցելու «պարտավորությունից», նա կնոջ՝ էմմայի հորդորներին ի պատասխան ասել է. Ինչպես տանը մնամ, երբ գյուղի տղերքը մարտերի մեջ են այնտեղ, զոհվում են։
Վազգենի որդիների համար շատ դժվար է հայրիկի բացակայության հետ հաշտվելը, բայց նրանք դեռ կհասկանան իրենց հոր որոշումը, քաջությունն ու հերոսությունը, կհպարտանան իրենց հայրիկով»։
https://www.facebook.com/wifeofarmenianPM/posts/861471291312095