Օրեր առաջ որոշում էր կայացվել Հայաստանում UNICEF-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի գործունեությունը դադարեցնելու մասին։ Հետագայում սկսեցին լուրեր շրջանառվել, թե Հաթինգը լրտեսություն է կատարել՝ հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի։
Այս խոսակցություններին է անդրադարձել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարկի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
Նա լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ինքը լրտեսության մասին մեղադրանքներն անհիմն է համարում ու ամբողջությամբ պաշտպանում է Հաթինգին։
Դյուժարիկը նշել է, որ Հայաստանի կառավարությունն ու UNICEF-ը համաձայնության են հասել՝ այս ասմին Մարիան Քլարկ-Հաթինգի գործունեության դադարեցման և այլ նշանակում ստանալու վերաբերյալ։
Դյուժարիկը հավելել է, որ Հաթինգը բարձր որակավորում ու փորձառություն ունեցող մասնագետ է։
