Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դուրս է գրվել Երևանի կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալից։
«Այս պահին տանը շարունակում եմ բուժումը և եթե ոչինչ արտառոց տեղի չունենա, կմասնակցեմ վաղվա դատական նիստին»,- այս մասին 24News-ին հայտնել է Սեյրան Օհանյանը։
Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով նախորդ երկու դատական նիստերը հետաձգվել էին՝ Սեյրան Օհանյանի առողջական խնդիրների պատճառով: