fbpx
Հասարակություն

Ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին․ կան տուժածներ

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որհուլիսի 26-ին, ժամը 15։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գեղամ Ե․, ծնված 1984 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մ սահել մոտակա ձորակը։ Ուղևորներ Սվետլանա Ե․-ն (ծնված 1947 թ.), Մարինե Ե․-ն (ծնված 1983 թ.) և Գոռ Խ․-ն (ծնված 2008 թ.) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Փրկարարները տուժածներին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ