Երեկ Հայաստանի ազգային հավաքականը տպավորիչ հաղթանակ տարավ Իսլանդիայի ընտրանու նկատմամբ։
Մասնավորապես՝ գեղեցիկ ստացվեց խաղի հաշիվը բացած ու մեր հավաքականին հաշվի մեջ առաջ մղած Տիգրան Բարսեղյանի գոլը։
Հայ հարձակվողն անդրադարձել է իր գոլին Instagram-ի էջում։
Նա տեղադրել է գոլի տեսանյութը և դրան կից գրել, որ խենթ գնդակ էր Իսլանդիայի դարպասը։ Այնուհետև նա գրել է, որ հպարտ է իր հավաքականով։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Իսլանդիային հաղթեց 2-0 հաշվով ու այս պահին Գերմանիայի հետ միասին գլխավորում է խումբը։
https://www.instagram.com/p/CM-g07xhfa-/