Գոլ
Օլի Գորդոն II-ի վճռորոշ գոլը պատմական Մադրիդի խաղում՝ Դոլֆինսի հաղթանակում
Նորեկ Օլի Գորդոն II-ը կարևոր մասնակցություն ունեցավ Մայամի Դոլֆինսի հաղթանակում Մադրիդում, երբ NFL-ի պատմության մեջ առաջին խաղի ընթացքում վերջին քառորդում գոլի հեղինակ դարձավ՝ նպաստելով թիմի հաղթանակին Վաշինգտոն Կոմանդերսի դեմ։
Չարլի Կոլարի վճռական գոլը. «Ռեյվենս»-ի թայթ-ենդը փայլեց «Դոլֆինս»-ի դեմ հաղթանակում
Չարլի Կոլարի երեք յարդանոց գոլային փոխանցումը դարձավ «Ռեյվենս»-ի կարևոր գրոհի գագաթնակետը՝ ընդգծելով թայթ-ենդի աճող դերը, երբ Բալթիմորը հաղթանակ տոնեց Մայամիի նկատմամբ կարևոր խաղում։
Ուրախ եմ գոլ խփելու համար. Պեդրի
«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին Լա լիգայի 19-րդ տուրում «Ժիրոնային» 1:0 հաշվով հաղթելուց հետո խոսել է խաղի մասին. «Ինձ միշտ ասում են, որ լավացնեմ իմ խաղը: Ես ուրախ եմ գոլեր խփելու համար: Ես ինձ հարմարավետ եմ զգում, երբ շատ եմ աշխատում գնդակի հետ: Բայց բոլորն էլ սիրում են գոլ խփել: Ես կշարունակեմ նպաստել հաղթանակներին»,-ասել է Պեդրին Sport-ին:
Մեսսին գերազանցել է աշխարհի առաջնության ռեկորդը
Հարձակվող Լիոնել Մեսսին գերազանցել է աշխարհի առաջնության ռեկորդը: Արգենտինացին դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ Խորվաթիայի հետ ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչ խաղում (3:0): Այժմ նա հինգ առաջնություններում խփել է 11 գոլ և կատարել 9 արդյունավետ փոխանցում։ 35 տարեկանում Մեսսին հաղթեց Միրոսլավ Կլոզեին (Գերմանիա, 16+3), Ռոնալդուին (Բրազիլիա, 15+4), Գերդ Մյուլերին (Գերմանիա, 14+5) և Պելեին (Բրազիլիա, 12+7):
Մեսսին Մեքսիկայի դեմ խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ԱԱ-2022-ի Մեքսիկայի դեմ խաղում (2:0) դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ ՊՍԺ-ի խաղացողը մրցաշարում ելույթների ժամանակ գոլ + փոխանցում համակարգով վաստակել է 14-րդ միավոր (8 + 6)։ 2006 թվականի աշխարհի առաջնությունում Մեսսիի դեբյուտից հետո միայն գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլլերն է (16) ավելի շատ ռմբարկու:
Ժիրուն դարձել է Ֆրանսիայի հավաքականի՝ ամենատարեց գոլի հեղինակը
Օլիվյե Ժիրուն դարձել է Ֆրանսիայի հավաքականի պատմության ամենատարեց գոլի հեղինակը: Ազգերի լիգայի 5-րդ տուրի՝ Ավստրիայի դեմ խաղում գելի հեղինակ դառնալու պահին Ժիրուն 35 տարեկան 357 օրական էր: Ժիրուն Ֆրանսիայի հավաքականի ռմբարկուների ցանկում երկրորդն է. նա 49 գոլ է խփել հավաքականի կազմում: Ֆրանսիայի ընտրանին սեփական հարկի տակ ընդունել է Ավստրիայի և 2-0 հաշվով հաղթանակ տարել:
Հիասթափված ենք․ Մանչինին՝ Իտալիայի անակնկալ պարտության մասին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆ խաղերից Իտալիա-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպմանը անակնկալ գրանցվեց․ 92-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ հաղթեցին հյուսիսմակեդոնացիները։ Արդյունքում Իտալիայի ընտրանին դուրս մնաց պայքարից, իսկ Մակեդոնիան ընտրականի եզրափակիչ փուլում կվիճարկի Աշխարհի առաջնության եզրափակչի ուղեգիրը։ Այս պարտությանն անդրադարձել է նաև Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին։ Նա ասել է, որ ինքն ու թիմը չափազանց հիասթափված…
Ապրես, Վահան․ Պիզելին արձագանքել է Բիչախչյանի գոլին (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Հայաստանի ազգային հավաքականը երեկ հաղթանակ տոնեց Չեռնոգորիայի ընտրանու նկատմամբ՝ 1-0 հաշվով։ Հանդիպման միակ գոլի հեղինակ հավաքականի երիտասարդ ու տաղանդավոր ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը։ Վերջինիս գոլին արձագանքել է մեր հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին՝ Instagrami-ի իր պատմություններ բաժնում տեղադրելով կադր, որտեղ Վահանը տոնում է իր գոլը։ Դրան կից Պիզելին գրել է․ «Ապրես, Վահան»։














