Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, մերժեց քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը Ագարակի բնակիչ Սոսիկ Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը:
«Դատարանը շարունակում է պահել հայրենիքի պաշտպանության` իրեն վստահված խրամատը»,- գրել է նա։