fbpx
Հասարակություն

Մշտադիտարկման այցեր Արարատի և Կոտայքի մարզերի նախակրթարաններ

ՀՀ Արարատի մարզի 4 ուսումնական հաստատությունների հենքի վրա 2017 թ. ընթացքում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում դրամաշնորհային միջոցներով հիմնվել են նոր նախակրթարաններ:

ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի շրջանակում գրասենյակի ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել վերոնշյալ նախակրթարաններ: Այցը մեկնարկել է Մարմարաշենի Ա. Բարությանի անվան միջնակարգ դպրոցից, որտեղ ԾԻԳ-ի ներկայացուցիչները ծանոթացել են իրականացված աշխատանքներին, երեխաների կրթության և դաստիարակության համար ստեղծված պայմաններին, զրուցել դաստիարակների ու երեխաների հետ: Նախակրթարանը գործում է երկհերթ ռեժիմով՝ 6-օրյա աշխատանքային գրաֆիկով:

ԾԻԳ-ի ներկայացուցիչներն այցելել են նաև Տափերականի և Ուրծաձորի միջնակարգ դպրոցներ, որոնցում ևս իրականացվել են նախադպրոցական միկրոծրագրեր: Վերոնշյալ նախակրթարաններում, որոնք գործում են 5-օրյա աշխատանքային գրաֆիկով, ընդգրկված են 5 տարեկան շուրջ 25 երեխաներ:

Գրասենյակի աշխատակիցներն այցն ամփոփել են Վեդի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում, որի նախակրթարանը ստեղծվել է 20 երեխայի համար, սակայն երեխաների թվի աճով պայմանավորված՝ լիցենզավորվել է 40 երեխաների հաշվարկով: Նախակրթարանը գործում է երկու խմբով՝ 5-օրյա աշխատանքային գրաֆիկով:

ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել նաև ՀՀ Կոտայքի մարզի չորս ուսումնական հաստատություններ, որոնց հենքի վրա 2015 թ.-ի ընթացքում վերոնշյալ ծրագրի շրջանակում հիմնվել են նախակրթարաններ: Գրասենյակի աշխատակիցներն այցելել են Գետարգելի հիմնական դպրոց, Աբովյանի կրթահամալիր, Աբովյանի Ն. Վանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոց և Վերին Պտղնու միջնակարգ դպրոց, որտեղ իրականացվել են նախադպրոցական միկրոծրագրեր: Նախակրթարանները գործում են 5-օրյա աշխատանքային գրաֆիկով:

Նշենք, որ բոլոր նախակրթարանները դրամաշնորհային ծրագրերի իրականացման շրջանակում կահավորվել են ժամանակակից գույքով ու սարքավորումներով, ինչպես նաև ապահովվել են ուսումնական և ուսուցողական նյութերով ու խաղալիքներով: Նախակրթարաններում դաստիարակի աշխատանքներն իրականացնում են ծրագրի շրջանակում վերապատրաստված դաստիարակները: Հաստատություններում պահպանվում են ՀՀ առողջապահության նախարարության հաստատած սանիտարահիգիենիկ պահանջները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ