գրասենյակ
Սթիվ Կարելը վերհիշում է այն ժամանակը, երբ «Գրասենյակը» միանշանակ չէր ընդունվում
«Գրասենյակ» սիթքոմի մեկնարկից տասնամյակներ անց Սթիվ Կարելը բացահայտում է պիլոտային թողարկման ձախողման մանրամասները:
Զելենսկու գրասենյակի խորհրդականը հրաժարական է տվել վերջին հայտարարությունից հետո
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի խորհրդական Ալեքսի Արեստովիչը հայտարարել է հրաժարականի մասին: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Դնեպրում շենքի վրա ՌԴ ԶՈՒ արձակած հրթիռը կարող էր ընկնել Ուկրաինայի ՀՕՊ աշխատանքի հետևանքով:
Հույս կա, որ Լաչինի միջանցքը կարող է բացվել. Արտակ Բեգլարյան
Լաչինի միջանցքը մնում է ամբողջովին փակ, որևէ փոփոխություն չկա, որոշակի դրական միտում կա զուտ բանակցությունների ընթացքից: Դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Արցախի պետնախարարի խորհրդական, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը, ով ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց դեկտեմբերի 14-ից նստացույց է անցկացնում: «Այսինքն՝ հույս կա, որ կարող է բացվել, բայց մենք չենք կարող ասել,…
Արտակ Բեգլարյանը ՄԱԿ-ի գրասենյակի առջև անժամկետ նստացույց է սկսել
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը հայտնել է՝ անժամկետ նստացույց ու շարժում են սկսում Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև: Այս մասին տեղեկանում ենք Բեգլարյանի Ֆեյսբուքի էջից: 1. ՄԱԿ-ի մարմինները պետք է դատապարտեն Ադրբեջանի ցեղասպանական գործողություններն ու շրջափակումը Արցախի ժողովրդի հանդեպ. 2. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անդրադառնա Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հարցին՝ հստակ…
Twitter-ը թույլ չի տալիս աշխատակիցներին գրասենյակներ մտնել մինչև հաջորդ շաբաթ. Իլոն Մասկ
Twitter-ը աշխատակիցներին հայտնել է, որ ընկերության գրասենյակային շենքերը ժամանակավորապես կփակվեն։ Հաղորդագրության մեջ աշխատողներին ասվել է, որ գրասենյակները կվերաբացվեն երկուշաբթի նոյեմբերի 21-ին: Այն չի նշել տեղափոխության պատճառը։ Հայտարարությունը գալիս է այն լուրերի ֆոնին, որ մեծ թվով աշխատակիցներ լքել են աշխատանքն այն բանից հետո, երբ նոր սեփականատեր Իլոն Մասկը նրանց կոչ է արել գրանցվել «երկար ժամերով բարձր…
Հայաստանում գրասենյակ է բացում Asseco Group-ը
Եվրոպայում ամենախոշոր IT ընկերություններից մեկը՝ EU-Asia Business Finance Centre հոլդինգի IT գծով գլխավոր ընկերության Asseco Group-ը, որի կազմում գործունեություն են ծավալում ավելի քան 60 ընկերություններ տարբեր երկրներում, գրասենյակ է բացում Հայաստանում։ Հայաստանում Asseco Group-ը աշխատանքներ կիրականացնի բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների մոդեռնիզացման և թվայնացման, տելեբժշկության ոլորտներում, ինչպես նաև կզբաղվի արդյունաբերական ռոբոտների արտադրությամբ, որոնք նախատեսում է…
Ավստրիական զարգացման գործակալության նոր գրասենյակ՝ Հայաստանում․ բացմանը մասնակցել են նաև Միրզոյանն ու Շալենբերգը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այսօր՝ փետրվարի 2-ին, Հայաստանի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Ալեքսանդր Շալենբերգը մասնակցել են Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի պաշտոնական բացման արարողությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։ Վերջնական որոշում չկա՝ Թուրքիայում անցկացվելիք դիվանագիտական ֆորումին Հայաստանի մասնակցության մասով Մենք պետք է աշխատենք տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու և վստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ. Ավստրիայի ԱԳ…
Միրզոյանը հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ՄԱԿ Գլխավոր ասամբեայի 76-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ։ Կարևորելով Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության ՄԱԿ-ի Գրասենյակի առանցքային դերակատարությունը ցեղասպանության կանխարգելման օրակարգի առաջմղման, ինչպես նաև…
Շուշեցիները քննարկել են Արցախի կարգավիճակի, բռնի տեղահանվածների հարցեր
2021թ. սեպտեմբերի 18-ին Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբում տեղի ունեցավ Շուշիի հասարակական կազմակերպության ներկայացուցիչների համատեղ խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվեցին բռնի տեղահանված շուշեցիներին հուզող հրատապ հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի Շուշիի գրասենյակից: «2021թ. սեպտեմբերի 18-ին Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբում տեղի ունեցավ Շուշիի հասարակական կազմակերպության ներկայացուցիչների համատեղ խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվեցին…
Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի ներկայացուցիչների հետ
Սեպտեմբերի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդը հաղորդարություն է տարածել, որում հայտնել է, որ ԲԴԽ նախագահի պաշտոնականատար Գագիկ Ջհանգիրյանը, Խորհրդի մի շարք անդամներ, վարչական և վարչական վերաքննիչ դատարանների, ինչպես նաև առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ հանդիպել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի ներկայացուցիչների հետ: ԲԴԽ-ում ընդունել են դատավորների թեկնածուների հոգեբանական հատկանիշներ գնահատող հոգեբանների ԲԴԽ-ում դատավոր Գագիկ Խանդանյանի գործի…
Գնել Սանոսյանն ընդունել է GIZ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին
Օգոստոսի 27-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտել է, որ նախարար Գնել Սանոսյանը օգոստոսի 26-ին ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ ԳՄՀԸ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը։ «ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը, շնորհավորելով Գնել Սանոսյանին ՏԿԵ նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, ներկայացրել…
Երևանում տղամարդը նռակներով մտել է բուքմեյքերական գրասենյակ
Այսօր առավոտյան Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ նռնակներով զինված տղամարդը մուտք է գործել Բաբաջանյան փողոցում գտնվող բուքմեյքերական ընկերության գրասենյակ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Դեպքի վայր մեկնած ոստիկանները կարողացել են բանակցությունների արդյունքում տղամարդուն համոզել դուրս գալ գրրասենյակից, որից հետո նա տեղափոխվել է Ոստիկանություն։ Նշվում է, որ տղամարդը Բաբաջանյանի փողոցի բնակիչ է՝ 34…
Վարչապետը նոր նշանակում է արել
Օգոստոսի 13-ին ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը Հարություն Գևորգյանին վարչապետի աշխատակազմի անվտանգության գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության պետ նշանակելու մասին որոշում է ստորագրել: ՔԿ նախագահի տեղակալը հանդիպել է ԱՄՆ քննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդի հետ Հետախուզվում է ավագանու անդամի նկատմամբ սպանության փորձ կատարողը. ՔԿ Այս մասին տեղեկանում ենք e-draft.am կայքէջից:
Պետք է աջակցել ՀԿ-ների կարողությունների զարգացմանը. ՄԻՊ
Օգոստոսի 12-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ծովինար Հարությունյանը Կապանում հանդիպել են այդտեղ և Գորիսում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: «Հանդիպումը տեղի է ունեցել Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումում: Հանդիպման նպատակն է եղել…













