Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը իր հայ գործընկեր Արա Այվազյանին հրավիրել է այցելել Ռուսաստան:
«Ես իմ գործընկերոջը հրավիրեցի մեկ այլ այցով գտնվելու Ռուսաստանի Դաշնությունում, որպեսզի մենք շարունակենք մեր սերտ կապերը արտաքին քաղաքականության և այլ հարցերի շուրջ»,- ասել է Լավրովը Երևանում կայացած բանակցություններին հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում: