ԱԳՆ նախարար
Հակամարտության վերջնական կարգավորման հարցը օրակարգում է․ Արարատ Միրզոյան
Նոյեմբերի 11-ին` Փարիզ աշխատանքային այցի շրջանակներում, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց էր տվել ֆրանսիական հեղինակավոր «Լը Ֆիգարո» (Le Figaro) օրաթերթին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։ Հայտնի է, թե երբ և որտեղ են հանդիպելու Փաշինյանն ու Ալիևը Տարածաշրջանը ներքաշվեց լարվածության նոր փուլ, որի պատասխանատուն Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ նիստին (ՏԵՍԱՆՅՈւԹ) Հարցազրույցի թարգմանությունը ներակայացված…
Վրաստանի վարչապետը ժամանեց Երևան
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով ժամանեց Երևան։ Մայիսի 12-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անունից ի պատիվ Վրաստանի վարչապետ Իրակլի…
Լավրովը Արա Այվազյանին հրավիրել է այցելել Ռուսաստան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը իր հայ գործընկեր Արա Այվազյանին հրավիրել է այցելել Ռուսաստան: «Ես իմ գործընկերոջը հրավիրեցի մեկ այլ այցով գտնվելու Ռուսաստանի Դաշնությունում, որպեսզի մենք շարունակենք մեր սերտ կապերը արտաքին քաղաքականության և այլ հարցերի շուրջ»,- ասել է Լավրովը Երևանում կայացած բանակցություններին հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում:
Իրանի արտգործնախարարի տիկինը այցելել է Մատենադարան
Մատենադարանի Facebook-ի էջը տեղեկացնում է. «Հունվարի 27-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Իրանի արտգործնախարարի տիկին Մարիամ Իմանիեի գլխավորած պատվիրակությունը։ Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան Արցախի ձեռագրական ժառանգությանը։ Արվեստաբան Իվեթ Թաջարյանը ներկայացրեց Մատենադարանում պահվող պարսկական ձեռագրերը և իրանահայ հայր ու որդի արվեստագետներ լուսանկարիչ Անթուան Սևրուգինի և գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի աշխատանքները»։ https://www.facebook.com/MashtotsMatenadaran/posts/887505348668205
Զարիֆը այսօր կայցելի Վրաստան
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհհամադ Ջավադ Զարիֆը հունվարի 27-28-ին կայցելի Վրաստան: Վրաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ այցի շրջանակներում նա հանդիպումներ է ունենալու Վրաստանի նախագահի, Վրաստանի վարչապետի և Վրաստանի արտաքին գործերի նախարարի հետ:
Կայացել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը
Հունվարի 13-ին կայացել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման համատեքստում նախարարները քննարկեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: Նախարար Այվազյանը կարևորեց ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձման վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պարտավորության լիարժեք և շուտափույթ իրականացումը։…
Արա Այվազյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակության ներկայացուցիչներին
Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ու իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին և ԵԽ քաղաքական տնօրեն Ալեքսանդր Գեսելին: ԱԳ նախարարը զրուցակիցներին համապարփակ տեղեկատվություն հաղորդեց Արցախում հասունացած հումանիտար ճգնաժամի և այն հասցեագրելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։ Այս առնչությամբ նախարար Այվազյանն ընդգծեց տեղահանված արցախահայության՝ իրենց բնակության վայրեր վերադառնալու համար…
Արա Այվազյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար
ՀՀ նախագահի հրամանագրով Արա Այվազյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արա Այվազյանին նշանակել արտաքին գործերի նախարար»,- ասված է հրամանագրում:
Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Մոսկվա տեղի կունենա հոկտեմբերի 12-ին
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնում է․ «Արդեն իսկ որոշակի ժամանակ է՝ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում Մոսկվա ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցի կազմակերպման ուղղությամբ: Այցը տեղի է ունենալու հոկտեմբերի 12-ին»: https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10157153331357434
Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը նամակ է հղել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին
Հոկտեմբերի 5-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը պաշտոնական նամակ է հղել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացվող ագրեսիայի ակտի կապակցությամբ, որում ակտիվ կերպով ներգրավվել են նաև վարձկաններ Մերձավոր Արևելքի ահաբեկչական կազմակերպություններից: Նամակում, մասնավորապես, նշվում է, որ Ադրբեջանը խախտել է Եվրոպայի խորհրդին անդամակցելիս իր ստանձնած հիմնական…
ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի ճեպազրույցը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի ճեպազրույցը։ https://www.facebook.com/ArtsakhInformation/videos/630133687672803/
ԱԳ նախարարը շարունակում է մշտական կապի լինել իր օտարերկրյա գործընկերների հետ
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյան. «ԱԳ նախարարը շարունակում է մշտական կապի լինել իր օտարերկրյա գործընկերների հետ: Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի, Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեինսալուի, Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Զոհրաբ Մնացականյանն իր գործընկերներին հանգամանալից կերպով ներկայացրեց Արցախի հետ շփման գծի երկայնքով…
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները զրուցել են առցանց
Ապրիլի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը տեսակոնֆերանս անցկացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Զրուցակիցները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: ԱԳ նախարար Մնացականյանն անդրադարձ կատարեց Արցախում անցկացված համապետական ընտրություններին։ Կողմերն ընդգծեցին նոր տիպի…













