Իսրայելի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Միկի Ռոզենֆելդը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իսրայելական քաղաքներում մասսայական անկարգությունների մասնակցած շուրջ 900 մարդու ձերբակալել է ոստիկանությունը: Ցույցերի ընթացքում տուժել է 265 ոստիկան: Ներկայումս Իսրայելում անվտանգությունն ապահովում է իրավապահ մարմինների 15 հազար աշխատակից:
«15 հազար ոստիկան ներգրավված է ամբողջ երկրում անվտանգության կանոնների պաշտպանությանը և հետագա անկարգությունները կանխարգելելուն: Ձերբակալվել է 891 կասկածյալ, 265 ոստիկան տուժել է շարունակվող բախումների ընթացքում»,- հայտնել է Ռոզենֆելդը:
