Քաղաքականություն

Փոխվարչապետի պաշտոն չեմ զբաղեցնելու. Խաչատուր Սուքիասյան

Factor tv-ի լրագրողի հարցերին Սյունիքում անցկացվող նախընտրական քարոզարշավի ընթացքում պատասխանեց «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանը։

Հարցին, որ ՔՊ-ն իշխանության գա Դուք հակված եք գործադի՞ր գնալ, թե՞ խորհրդարանում մնալ, Սուքիասյանը պատասխանեց,-«Մի բան վստահ կարող եմ Ձեզ ասել՝ իմ նպատակը ՔՊ-ի հետ ԱԺ գնալու մեկն է, որ «Քաղաքացիական Պայմանագիրն» իրականացնի այն բարեփոխումները, որ սկսել է և շղթայված տանի մինչև տրամաբանական ավարտ։

Պաշտոնի քննարկում չի եղել և ես դեմ եմ եղել այդ պահին, որ պաշտոնի քննարկում լինի։ Խնդիրն եղել է քաղաքական՝ մենք ուզում ենք արդյո՞ք, որ ՔՊ-ն կայուն մեծամասնություն ունենա։ Նպատակներից մեկը դա է եղել։ Եվ ես իմ համաձայնությունը տվել եմ մասնակցելու։

Օֆիցիալ Ձեզ ասում եմ՝ ոչ, չեմ ուզում փոխվարչապետի պաշտոն»։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Խաչատուր Սուքիասյանը զբաղեցնում է ցուցակի հինգերորդ համարը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ