Սարդ-մարդու կերպարի հագուստով 27-ամյա Մաթիա Վիլյարդիտան չորեքշաբթի օրը հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապին՝ անմիջապես պատարագից հետո։
Այս մասին հայտնում է Vatican News-ը։
Նշվում է, որ այդ տղան մանկական հիվանդանոցներում է աշխատում և տարբեր հիվանդություններից տառապող երեխաներին փորձում է զվարճացնել։
Վիլյարդիտան նշել է, որ պատարագին ներկա գտնվելու նպատակը իր կերպարի հերոսի հագուստը Պապին նվիրել է։ Նա խնդրել է, որ Պապն աղոթի փոքրիկների համար ու ասել է, որ իսկական սուպերհերոսներն այն երեխաներն, ովքեր պայքարում են հիվանդության դեմ։
