ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ։
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ապահովման, ինչպես նաև երկկողմ հետաքրքրության այլ հարցեր»,- ասել են գերատեսչությունից,՝ այլ մանրամասներ չհստակեցնելով։
Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստի գործակալությունից։