Սպորտ

Օլիմպիական խաղեր․ հայտնի են Չալյանի ու Ալեքսանյանի առաջին մրցակիցները

Վաղը՝ օգոստոսի 2-ին, Օլիմպիական խաղերում իրենց մրցելույթներն են սկսելու հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը։

Արդեն կայացել է վիճակահանությունը ու հայտնի է, թե մեր մարզիկները ում հետ են մրցելու 1/8-րդ եզրափակիչում։

Չալյանն առաջին գոտեմարտում ուժերը կչափի Յալգաշբայ Բերդիմուրադովի հետ, իսկ Ալեքսանյանը՝ Ուզուր Ջուզուբեկովի հետ։ Բերդիմուրադովը ներկայացնում է Ուզբեկստանը, իսկ Ջուզուբեկովը՝ Ղրղզստանը։

Նշենք նաև, որ Չալյանը հանդես է գալիս 77 կիլոգրամ քաշում, իսկ Ալեքսանյանը 97 կիլոգրամ քաշում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ