Վրաստանում մեկ օրում քովիդից մահացել է 74 մարդ

Ամենադիտվածներ

Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 5901 նոր դեպք, ապաքինվել են ևս 2586-ը։

Այս մասին տեղեկանում են կառավարական stopcov.ge հատուկ կայքից։

Նշվում է, որ առայսօր Վրաստանում գրանցվել է COVID-19-ի 510941 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 442956-ը։ Մինչ այս հիվանդությունից մահացել են 6723 պացիենտներ, որոնցից 74-ը՝ նախորդ օրվա ընթացքում։

Ամենաթարմ