fbpx
Քաղաքականություն

ԱՄՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին հորդորում է վերադառնալ բանակցային սեղան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո

ԱՄՆ պետդեպը պատասխանել է Armenpress-ի հարցին՝ կապված հայ-ադրբեջանական սամանին տիրող իրավիճակի հետ։

Պաշտոնական Վաշինգտոնը դատապարտել է սահմանին էսկալացիան և կողմերին կոչ արել պահպանել հրադադարի ռեժիմն ու քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման համար։

Պետդեպից կողմերին նաև հորդորել են վերադառնալ բանակցությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, որպեսզի հակամարտությունն ունենա տևական քաղաքական կարգավորում։

Ամերիկյան կառույցից ընդգծել են նաև, որ լարվածության շարունակակության փաստը խոսում է այն մասին, որ երկրների միջև հարաբերությունները նորմալացնելը հնարավոր կլինի միայն, եթե բոլոր չլուծված հարցերը համապարփակ կարգավորմամբ լուծվեն։

Այստեղ հատկանշական է, որ, ըստ էության, չլուծված հարցերի ցանկում է նաև Արցախի հարցի, ինչպես նաև՝ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ