Քաղաքականություն

Նուրսուլթան​ Նազարբաևը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ

Սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահի աշխաակազմը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Հայաստանի Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։

«Վստահ եմ, որ երկար տարիների ավանդական ղազախա-հայկական համագործակցությունը, հիմնված փոխադարձ վստահության և հարգանքի վրա, հետագայում ավելի կամրապնդվի՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների։

Այս նշանակալից օրը, հարգելի Արմեն Վարդանի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նոր հաջողություններ բարձր պետական պաշտոնում, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում», – շնորհավորելով Հայաստանի նախագահին՝ նշել է Նուրսուլթան Նազարբաևը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ