Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է «Եռաբլուր» և հարգանքի տուրք մատուցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին։
Այս մասին պաշտոնական հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
Հայտարարությունում ասվում է, որ դեսպանությունը ցավակցում և զորակացություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ ժամանակահատվածում զոհված և վիրավորված անձանց ընտանիքներին։
Թրեյսին նաև ծաղիկներ է խոնարհել պատերազմում անմահացածների շիրիմներին։