Սեպտեմբերի 30-ին ՀՀ նախագահի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։
«Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Խորհրդարանի ղեկավարին ութերորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկի առթիվ՝ նշելով, որ պետության համար պատասխանատու ու դժվարին այս ժամանակաշրջանում Ազգային ժողովն իր գործունեությամբ կնպաստի մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների ու խնդիրների լուծմանը:
- Դավիթ Տոնոյանն ու ևս մեկ անձ հափշտակել են 2,2 մլրդ դրամից ավելի գումար․ ԱԱԾ-ի բացահայտումը
- Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Համակարծիք լինելով, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովին վերապահված է մեծ դերակատարություն, և սպասվում է բավականին ծավալուն աշխատանք՝ զրուցակիցները կարևորել են խորհրդարանի ակտիվ գործունեությունն ինչպես օրինաստեղծ ոլորտում, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում:
Նախագահ Սարգսյանն ու ԱԺ նախագահը քննարկել են նախագահական և խորհրդարանական ինստիտուտների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։
