Հոկտեմբերի 29-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 304 546 դեպք, որոնցից 265 936-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31 090 պացիենտ։
Նշվում է, որ մեկ օրում կատարվել է կորոնավիրուսի 18 141 թեստավորում, որից հաստատվել է 2096 նոր դեպք, ապաքինվել են ևս 1258-ը։ Երեկ գրանցվել է քովիդից մահվան 43 դեպք։
Ըստ աղբյուրի՝, կորոնավիրուսի հետևանքով 6232 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1288 է:
ԱՆ-ից հայտնում են, որ ընդհանուր կատարվել է 2 066 269 թեստավորում: