fbpx
Քաղաքականություն

Ի՞նչ նպատակ է հետապնդում Գորիս-Կապանի ադրբեջանական մաքսակետը ու ո՞րն է հաջորդ քայլը

Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Գորիս-Կապան ճանապարհին՝ ադրբեջանցիների կողմից մաքսակետ դնելու փաստին ու վերլուծել, թե ինչի համար է արվում այս քայլը։

«Այստեղ ժողովրդի ռեակցիան է կարևոր. մաքսակետ են դնում Գորիս-Կապան ճանապարհին:

Գործնականում դա ամենահիմար քայլն է, եթե իհարկե ճիշտ է ասում Գրիգորյան Արմենը, որ միջազգային, միջքաղաքային ճամփեն բաց է Տաթևով: Այսինքն ոչխարները մաքսակետ են դնում գյուղից գյուղ գնացողի համար, որը կառավարությունից նույնպես ասում էին, որ շրջանցվող ճամփեք կլինեն:

Խնդիրը գալիքն է. Լաչինի միջանցքում մաքսակետ դնելը, հետո այն փոխանակելը Նախիջևանի անցակետի հետ: Սա ոչ Գրիգորյան Արմենի, ոչ Նիկոլ Փաշինյանի գործելակերպը չէ: Նրանք նմանատիպ պլաններով հանդես չեն գալիս: Դա նույնիսկ ադրբեջանական մոտեցում չէ: Այս պարագայում նրանք անուղեղի պես ուժին կտային:

Սա ռուսական երկար տարիների փորձված՝ մասսայի հետ աշխատաձևն է: Փորձարկում են ռեակցիան՝ հոգեբանորեն տեղավորում են, որին օգնելու է «ընդդիմություն» կոչվածը և վերջ:

Այսինքն հակառակորդի գործնական հիմարությունը (պայմանը, էլի եմ ասում, այլընտրանքային ճանապարհ ունենալն է) մաքսակետ դնելը վաղուց իրականացվող գործառույթ էր: Նրանք վաղուց մաքսատուրք են վերցնում իրանական ավտոմեքենաներից և մերոնց էլ հսկողության էին ենթարկում: Իսկ մաքսատան շուխուռը կապահովի «ընդդիմությունը», որի արդյունքում եղած կրքերը կհանգչեն:

Այնուհետև, մի ցուրտ օր կհայտարարեն Լաչինը ինչ-որ դեպքի պատճառով փակ լինելու մասին, հետո ռուսների հետ համատեղ ադրբեջանցիների հսկողության մասին, մի օր միայն ադրբեջանական հսկողության և վերջապես Լաչինի մաքսակետի մասին՝ չէ՞ որ սովետական քարտեզներով Լաչինն ու Արցախն էլ են Ադրբեջանինը:

Իսկ ի՞նչ է հնարավոր անել, որպեսզի իրավիճակ փոխվի: Վերջից սկսել», – գրել է Այվազյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ