fbpx
Առողջապահություն

Արցախում մեկ օրում քովիդի 100-ից ավել դեպք է գրանցվել

Արցախի Հանրապետությունում նոյեմբերի 10-ին կատարվել է 342 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսի 103 նոր դեպք: Մեկ օրում արձանագրվել է մահվան 2 դեպք

Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 156 վարակակիր: Նրանցից 21-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 73-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 19487 քաղաքացու հետազոտություն, որից 2979-ի մոտ թեստի պատասխանը եղել է դրական։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ