fbpx
Քաղաքականություն

Այս երկրի տերերին սպանեցին․ Այվազյան

Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է պետական գործիչներ Վազգեն Սարգսյանին ու Վանո Սիրադեղյանին։

«Այս երկրի տերերին սպանեցին. մեկին գնդակահարեցին խորհրդարանում, մյուսին՝ վտարանդության մեջ, դեռևս անհայտ պայմաններում։

Երբ իմ ակտիվ քաղաքացիական գործերի ժամանակ բղավում էի ու լսում՝ Մենք ենք տերը մեր Երկրի, իմ մտապատկերում էին հայտնվում Վազգենի ու Վանոյի կերպարները։ Եվ ինձ թվում էր, թե նրանք մեր կողքին լինելու պարագային նույնակերպ կվարվեին, չնայած ավելի լրջություն հաղորդելով գործքին, բայց երբեք չէին հեգնի մեր արածը կամ նվաստ չէին համարի, ինչպես շատերն արեցին իրենց սերնդակիցներից։

Նրանք արցախյան շարժման ու արցախյան ազատամարտի ժողովրդական գործիչներն էին։ Նրանք գրող էին։ Իրենց քաղաքական գրականությունից սկիզբ էր առնում շատ երևույթներ։ Իրենց կերպարներով նրանք ստեղծեցին պետական երկու կարևորագույն համակարգ՝ Զինված ուժերը և Ոստիկանությունը։

Վազգենը ներգրավեց սովետական կադրերի, որոնք ունեին երկարաև փորձ ու պատերազմի ժամանակ լրջագույն մասնագիտական ունակությունները ներդրեցին ռազմի դաշտում։ Նրա շուրջ էին համախմբվել հազարավոր հզոր կերպարներ՝ հասարակ, բայց զորեղ գյուղացիներից, մինչև պետական բանիմաց չինովնիկներ, որոնք պատրաստ էին հանուն պետության կառուցման արյուն թափել և զոհվել։

Վանոն ներգրավեց հակասովետական դիսիդենտների, որոնք ունեին արժեքային կարևորագույն հատկանիշներ, որպեսզի միլիցիան վերածվեր հայկական ոստիկանության։ Վանոյի շուրջ հավաքվել էր արցախյան և անկախության շարժման ամենապինդ ու աշխատասեր կերպարները, որոնք թիմային ծանր աշխատանքի շնորհիվ մայրաքաղաքն ու այլ բնակավայրեր մաքրազարդեցին կրիմինալից ու ռեկետ կազմակերպողներից։

Ոստիկանությունը նույնպես պատերազմին ուղիղ մասնակցում էր՝ ուղարկելով սեփական զորքերը ռազմաճակատ, ինչպես նաև ապահովում էր թիկունքային բազմաթիվ բարդ օպերացիաներ։ Բանակը պարբերաբար խարխլվում էր բազաբնույթ պատճառներով՝ փախուստներ, ռոճիկի վճարների պակաս, բարդ ու վատ կեցության պայմաններ և այլն։ Զենք չկար։ Հայթհայթում էին՝ ծայրը ծայրին սպասարկում էին։

Ես երկրի առաջին տիրոջ կերպարներն իրենց մեջ էի տեսնում։ Ու երկրի քաղաքական, քաղաքացիական տիրոջ զգացողությունն իրենցից էր առկայծում։ Ուրիշ այլ վառ անհատականություններ էլի կան, բայց նմանատիպ առաջնորությամբ հանդես եկածների մեջ, այլ ճառագայթներ չեմ տեսել։

Վազգենն ու Վանոն թույլ տվեցին իրենց սխալները, և առաջնային սխալը 96-ի ընտրություններին խառնվելն էր, բայց դա այդ ժամանակին այլընտրանք չուներ։ Նույնիսկ դրանում եմ տեսնում եղբայրության արժեքի բարձրացումը, որով կանխեցին Հայաստանի հանդեպ առաջին մեծ դավադրությունը: Սակայն, արժեքները կարճ ժամանակում ոտնատակ տրվեց թե՛ շահառուի, թե՛ ժողովրդի կողմից և կառավարվեց դավադիրների կողմից՝ ուղղվելով Վազգենի ու Վանոյի գոյության դեմ։

Ցավոք, Հայաստանում ոչ մի ղեկավար այլևս չդարձավ իշխանության տեր ընտրությունների միջոցով։ Բոլորն իշխանության եկան, մինչև ընտրությունները, որին նպաստել են օտար պետությունները և ինչի պատճառով մինչև հիմա մեր ժողովուրդը մաքառում է։ Բայց վստահ եմ, որ եթե չլինի երկրի տիրոջ զգացողությունը քաղաքացու, քաղաքական գործչի մեջ, վարքի, մտքի ու խոսքի մեջ, ապա մենք դուրս չենք գա այս տեղապտույտից և կշարունակենք մաքառել։

Մենք իրականում նույն մենք ենք, ինչպես կասեր Վազգենը և հավանաբար նաև կվերգտնենք մեր Վանոյին ու շրջադարձային կլինի պետության ճակատագրի համար՝ կարգի բերելու, ոտքի կանգնելու և ինքնիշխանություն հաստատելու համար։

Մենք ենք տերը մեր երկրի», – գրել է Այվազյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ