ԱԺ այսօրվա նիստում, օրակարգային հարցերից շեղվելով, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն հայտաարություն է ներկայացրեց նոյեմբերի 14-ին հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերի մասին:
«Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ սահմանին սադրիչ և ագրեսիվ գործողություններ իրականացնելու քաղաքականությունը։ Ինչպես հայտարարել է ՀՀ ԱԽ-ը, նոյեմբերի 14-ին Հայաստան-Ադրբեջան սահմանի արևելյան տեղամասերից մեկում ադրբեջանական ԶՈւ–ը տեխնիկայի աջակցությամբ ներխուժել է ՀՀ տարածք։ Բանակցությունների արդյունքում զինտեխնիկայի մեծ մասը հետ է քաշվել, բայց հայկական կողմն ունեցել է դիրքային կորուստներ»,- ասել է Աղաջանյանը։
Նրա խոսքով` այս գործողության արդյունքում Ադրբեջանն ամրապնդել է դեռևս 2021-ի մայիսի 12-ից ՀՀ տարածքում իր ունեցած ապօրինի ներկայությունը։
«Մայիսի 12-ի ներթափանցումից հետո Ադրբեջանը օկուպացիայի ներքո է պահում ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 41 քառ. կմ տարածքը։ Սահմանին հրադադարի խախտումները կրում են ամենօրյա բնույթ»,- շեշտել է Աղաջանյյանն ու ու հիշեցրել, որ մայիսի 12-ից հետո ՀՀ-ը դիմել էր ՀԱՊԿ-ին հայ-ադրբեջանական սահմանին մոնիթորինգ անելու առաջարկով։ Բայց մինչ օրս դա կյանքի չի կոչվել։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը կոչ է արել ՀՀ կառավարությանը դիմել ՀԱՊԿ–ին ՀՀ դիտորդական առաքելություն ուղարկելու նախաձեռնությամբ։