Թուրք դիվանագետ Սերդար Քըլըչն արդեն պաշտոնապես նշանակվեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմի բանագնաց։
Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Նշվում է, որ նշանակման վերաբերյալ հրամանագիրը ստորագրել է Ռեջեփ Թայիբ Էրդողանը։
Հիշեցնենք, որ վերոնշված գործընթացում հայկական կողմի շահերը ներկայացնելու է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։