Երևանի փողոցներում Կարմիր գրքում գրանցված ծաղիկ են վաճառում-Azat TV
Էկո
14:07 11/01/2022

Երևանի փողոցներում Կարմիր գրքում գրանցված ծաղիկ են վաճառում

Մայրաքաղաք Երևանի փողոցներում վաճառվում է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրացված ծաղկի վերացող տեսակ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Facebook-ի էջից։

Նշվում է, որ խոսքը «դեղին ձնծաղիկի» մասին է, որը Կարմիր գրքում գրանցված Շտերնբերգիա Ֆիշերի անվանումով ծաղիկն է։

ՇՄՆ-ից հայտնում են, որ այս ծաղիկի հավաքի յուրաքանչյուր միավորի (հատի) համար տուգանքը կազմում է 25 000 դրամ, իսկ 200 000 դրամը գերազանցելու դեպքում՝ հնարավոր է քրեական պատասխանատվություն սահմանել։

Ավելի մանրամասն՝ այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ