Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Դուբայում քննարկել է Հայաստանում ներդրումային հնարավորությունները։
Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։
Քննարկումը տեղի է ունեցել Դուբայի Շեյխ Սաիդ Բին Ահմեդ Ալ Մաքթումի անձնական գրասենյակի տնօրեն պարոն Հիշամ Ալ Գուրգի հետ հանդիպման շրջանակներում։
Հանդիպումը կայացել է այսօր՝ հունվարի 31-ին։