Այսօր՝ փետրվարի 2-ից վերականգնվել է Երևանի և Ստամբուլի միջև օդային հաղորդակցությունը:
Այս մասին տեղեկանում ենք FlyOne Armenia-ի Facebook-ի էջից։
- Հանդիպել են Հայաստանի ու Ռուսաստանի փոխվարչապետերը
- Քերոբյանը Դուբայում քննարկել է Հայաստանում ներդրումային հնարավորությունները
«Մեկնարկել են FLYONE ARMENIA ավիաընկերության Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով ոչ կանոնավոր պարբերական չվերթները:
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ նաև աշխարհահռչակ հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքների ժամանակավոր ցուցահանդեսի բացումը:
Պոլսահայ լուսանկարիչ-լրագրող Արա Գյուլերը, ում կոչում էին «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ», քսաներորդ դարի լավագույն լուսանկարիչներից մեկն է:
Փետրվար և մարտ ամիսներին Երևան-Ստամբուլ չվերթները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Ստամբուլ» միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին:
Ապրիլ ամսից նախատեսվում է ավելացնել չվերթների քանակը: Ընկերությունը կիրականացնի շաբաթական 3 չվերթ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին: Տոմսերի արժեքը սկսվում է 39 եվրոյից, իսկ FLYONE CLUB-ի անդամների համար՝ 34 եվրոյից», – ասված է տարածված հաղորդագրության մեջ։