Վնասվածքների պատճառով ՊՍԺ-ում շատ քիչ խաղաժամանակ ստացող իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը հայտնվել է MLS-յան «Լոս Անջելես Գելեքսիի» ուշադրության կենտրոնում։
Այս մասին գրում է FootMercato-ն։
Նշվում է, որ Ռամոսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 8 միլիոն եվրո։
Ռամոսը ՊՍԺ-ում 5 խաղ է անցկացրել, որոնց ընթացքում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Նրա ու փարիզյան ակումբի միջև պայմանագիրն ավարտվում է 2023 թվականին։