Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ռազմաբազայի ավիացիայի ՄԻ-8ՄՎՏ և Կա-52 («Ալիգատոր») ուղղաթիռների օդաչուները ուսումնավարժական թռիչքներ են կատարել բարձր լեռնային տեղանքի պայմաններում: Այս մասին հայտնել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությոունը:
Նշվում է, որ օդաչուները օրվա ցերեկային և գիշերային ժամերին մի շարք բարդ առաջադրանքներ են մշակել:
«Ռազմաբազայի ինժեներատեխնիկական անձնակազմը մարտական մեքենաների ուսումնական թռիչքների նախապատրաստման ժամանակ ուղղաթիռների սպասարկման պարապմունքներ է անցկացրել:
Ուսումնավարժական թռիչքներին մասնակցել է ավելի քան 130 զինծառայող, գործի է դրվել շուրջ 50 միավոր ռազմական տեխնիկա»,- գրել է աղբյուրը: