ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս նախկին համանախագահ Իգոր Խովաևն Ադրբեջանում հանդիպել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ադրբեջանական ԱԳՆ-ն։
Դրանում նշվում է, որ Խովաևն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման ու սահմանազատման հարցերը։
Նշվում է, որ կողմերը զրուցել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։
Ըստ աղբյուրի՝ Բայրամովն Ադրբեջանի պատրաստակամությունն է հայտնել՝ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման համար համապատասխան քայլեր ձեռնարկելու մասով։
Նշենք, որ Խովաևն այժմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով Ռուսաստանի հատուկ բանագնացն է։
