Ֆրանսիական ՊՍԺ-ն մտադիր է առաջիկայում հրաժարվել իսպանացի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսի ծառայություններից։
Այս մասին հայտնում է լրագրող Թիբո Վեզիրիան։
Նշվում է, որ Ռամոսին փոխարինողի հիմնական թեկնածուն «Նապոլիից» Կալիդու Կուլիբալին է։
Ըստ աղբյուրի՝ վերջինս իտալական ակումբի նախագահի սիրելին է, ինչը նշանակում է, որ ՊՍԺ-ի համար բարդ է լինելու ձեռք բերել ֆուտբոլիստին։
Կուլիբալիի տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։
