fbpx
Հասարակություն

ՀՎԿԱԿ մասնագետներն այցելել են Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա

Ապրիլի 25-ին մեկնարկել է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը և կշարունակվի մինչև ապրիլի 30-ը: Նախաձեռնության այս տարվա կարգախոսն է՝ «Երկարակեցություն բոլորին»՝ նպատակ ունենալով ողջ կյանքի ընթացքում արժևորել պատվաստանյութերի դերն ու նշանակությունն առողջության և բարեկեցության համատեքստում: Այդ մասին ասված է ՀՀ առողջապահության նախարարության Ֆեյսբուքի էջում։

«Նախաձեռնության շրջանակում, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ, այցելել են «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա», որտեղ տեղի է ունեցել հանդիպում կենտրոնի այցելու տարեցների հետ:

Քննարկման ընթացքում մասնագետները ներկայացրել են պատվաստումների դերն ու նշանակությունը, պատասխանել ներկաներին հուզող հարցերին, իսկ վերջում բոլոր ցանկացողները պատվաստվել են կորոնավիրուսային հիվանդության դեմ»,- նշված է գրառման մեջ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ