fbpx
Իրավական

Ոհմակը մեջքից հարձակվեց ինձ վրա․ Արմեն Մարտիրոսյան

«Անտարես» հրատարակչության հիմնադիր Արմեն Մարտիրոսյանը, ով Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում հարձակման է ենթարկվել ընդդիմադիր ցուցարարների կողմից, Facebook-ի իր էջում անդրադարձել է կատարված դեպքին։

Նա պատմում է, որ հանդիպման էր գնում ու իրեն տեսնելուն պես ցուցարարների կողմից սկսել են իրեն հայհոյել և շշեր շպրտել իր կողմ։

Նրա խոսքով՝ քանի դեռ կանգնած նայում էր, ոչ ոք չէր համարձակվում գալ իր կողմ։

Մարտիրոսյանը նշում է, որ դիմել է ոստիկաններին, ովքեր հրահանգել են արագ հեռանալ։

«Ես ենթարկվեցի ոստիկանների պահանջին և սկսեցի հեռանալ, այդ ժամանակ ոհմակը մեջքից հարձակվեց ինձ վրա։ Շատ խեղճ էին», – գրել է նա։

Մարտիրոսյանը գրառման վերջում նշել է, որ ինքը լավ է ու շնորհակալություն է հայտնել զորակցության համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ