Քաղաքականություն

Մարտի 1-ն ու hոկտեմբերի 27-ը Պապլավոկի զուգարանի քաղաքական ծնունդների ԴՆԹ-ի մեջ են, ոչ մեր. Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայամանգիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը անդրադարձել է երեկ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում տեղի ունեցած զինված միջադեպին և գրել.

«Պապլավոկի զուգարաններում, Երևանի փողոցներում ու պետական կառույցներում տեղի ունեցած մարդասպաննությունների հաշվին քաղաքական ու ֆինանսական կապիտալ ստեղծած ստահակները երեկվանից փորձում են Արագածոտնի ողբերգական դեպքը, որը, ըստ Քննչական կոմիտեի, տեղի է ունեցել ճանապարհային երթևեկության ժամանակ ծագած վեճի արդյունքում, ներկայացնել քաղաքական երանգներով։

Իհարկե, Պապլավոկի զուգարանում քաղաքական ծնունդ ստացած այս սրիկաները ամեն ինչ անելու են, որպեսզի փորձեն մեր ու իրենց մեջ հավասարության նշան դնել, բայց փաստ է մնում, որ դրա համար ստիպված են խեղաթյուրել ու հորինել պատմություններ։ Օրինակ՝ Ապարանում ճանապարհային վեճի ընթացքում ծագած ու ողբերգական ելք ստացած միջադեպը ներկայացնել, թե իբր տեղի է ունեցել վարչապետին հայհոյելու համար և որ ոչ ավել, ոչ պակաս ՔՊ-ական պատգամավոր, փոխմարզպետ ու նրանց ընտանիքներ են մասնակցել դեպքին։

Բայց Պապլավոկի զուգարանի քաղաքական ծնունդները միանշանակ ձախողելու են, ձախողելու են, որովհետև Պապլավոկի զուգարանը, մարտի 1-ն ու հոկտեմբերի 27-ը նրանց քաղաքական ԴՆԹ-ի մեջ են, ոչ մեր»,- գրել է նա։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ