Չորրորդ շաբաթն է, ինչ Բայդենի վարկանիշն անընդմեջ ընկնում է

Ամենադիտվածներ

ԱՄՆ նախագահի վարկանիշն իջել է մինչև 36%՝ հասնելով արձանագրված վատագույն ցուցանիշին: Այս մասին հաղորդվում է Reuters-ի և Ipsos-ի համատեղ հարցման արդյունքներով:

Գործակալության տվյալներով՝ հարցումն անցկացվել է առցանց՝ 1002 անձանց, այդ թվում՝ 435 դեմոկրատների և 379 հանրապետականների շրջանում, անճշտության հավանականությունը 4% է։

«Նախագահ Բայդենի հավանության վարկանիշն ընկել է չորրորդ շաբաթն անընդմեջ՝ հասնելով 36%-ի, ինչը վերջին՝ մայիսին գրանցված ամենացածր արդյունքն է», – հայտնում է գործակալությունը:

Արդյունքները մտահոգիչ են Դեմոկրատական ​​կուսակցության համար՝ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ։

Ինչպես նշում է գործակալությունը, չնայած Բայդենի հավանության վարկանիշը նվազում է, սակայն դեռ չի հասել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վատագույն արդյունքին (33%)։

 

Ամենաթարմ