fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ը ռազմանավ կուղարկի Սև ծով Կերչի նեղուցի միջադեպի կապակցությամբ

ԱՄՆ-ն պատրաստվում է ռազմանավ ուղարկել Կերչի նեղուցում Ուկրաինային աջակցելու համար: Այս մասին հայտնել է CNN-ը: Ամերիկացի զինծառայողներն ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին խնդրել են Թուրքիային ծանուցել Սև ծովում ռազմանավի հայտնվելու մասին:

Ամերիկան պարտավոր է այս մասին Թուրքիային նախազգուշացնել առնվազն 15 օր առաջ՝ Մոնտրյոյի 1936 թվականի կոնվենցիային համապատասխան, որը կարգավորում է նավարկությունը Բոսֆորի և Դարդանելի նեղուցներում: Մեկնաբանելով Կերչի նեղուցի իրադրությունը՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱՄՆ-ի աջակցության հույս է հայտնել:

Ամերիկյան նավատորմը միշտ պատրաստ է պատասխանելու, երբ կանչում են նրան»,- հայտարարել է նավատորմի ներկայացուցիչ Քայլ Ռեյնսը, որը համակարգում է տարածաշրջանում իրականացվող գործողությունները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ