ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացրել է, որ այսօր ճեպազրույց նախատեսված չէ՝ իրավիճակի փոփոխության բացակայության պատճառով։
«Անհետ կորած համարվող քաղաքացու որոնումները շարունակվում են նույն ինտենսիվությամբ։
Շարունակում ենք աշխատել արտակարգ ռեժիմով, և ցանկացած նոր տեղեկատվության պարագայում կապ կհաստատեմ գործընկերներիս հետ»,- Ֆեյսբուքում գրել է նա։
