fbpx
Աշխարհ

Բալիում մեկնարկել է Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպումը

Բալիում՝ G20-ի գագաթնաժողովի շրջանակում, մեկնարկել է Չինաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջնորդներ Սի Ծինպինի եւ Ջո Բայդենի առաջին հանդիպումը։

CNN-ի հաղորդմամբ՝ երկու երկրների ղեկավարները սեղմել են միմյանց ձեռքերը եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ։

«Ես պարտավորվում եմ բաց պահել անձամբ իմ եւ ձեր միջեւ, ինչպես նաեւ բոլոր ուղղություններով մեր կառավարությունների միջեւ կապի միջոցները, քանի որ մեր երկրները ընդհանուր շատ բան ունեն, որը կարող են հաղթահարել», —բացման խոսքում ասել է Բայդենը։

«Որպես երկրու երկրների առաջնորդները, մենք պատասխանատու ենք ցույց տալու, որ Չինաստանը եւ ԱՄՆ-ն կարող են հաղթահարել տարաձայնությունները, թույլ չտալ, որպեսզի մրցակցությունը վերաճի հակամարտության եւ գտնել համաշխարհային անհետաձգելի խնդիրները, որոնք պահանջում են մեր համագործակցությունը, համատեղ լուծելու միջոցներ», – ասել է ԱՄՆ առաջնորդը։

Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հայտարարել է, որ աշխարհի ուշադրությունը սեւեռված է երկու երկրների հանդիպմանը։

«Ներկայումս չին-ամերիկյան հարաբերությունները գտնվում են մեզ բոլորիս անհանգստացնող իրավիճակում, քանի որ այն չի համապատասխանում մեր երկու երկրների եւ ժողովուրդների հիմնարար շահերին, եւ դա այն չէ, ինչ միջազգային հանրությունն ակնկալում է մեզանից»,- ասել է Սի Ծինպինը։

«Որպես երկու խոշոր երկրների առաջնորդներ՝ մենք պետք է ճիշտ ուղղություն որոշենք ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների համար։ Մենք պետք է երկկողմ հարաբերությունների զարգացման ճիշտ ուղղություն գտնենք եւ դրանք նոր մակարդակի վրա բարձրացնենք»,- հավելել է նա։

Նրա խոսքով՝ աշխարհն ակնկալում է, որ Չինաստանը եւ Միացյալ Նահանգները պատշաճ կերպով կկարգավորեն հարաբերությունները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ