«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը հայտարարել է, որ ինքը լավ հարաբերություններ ունի «զինագործների» գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի հետ։ Վերջինս ցանկանում է օգնել Օզիլին, որ նա վերադառնա նախկին մակարդակին:
«Ես իսկապես լավ հարաբերություններ ունեմ Էմերիի հետ, ուստի մենք շատ ենք զրուցում: Նա ցանկանում է օգնել ինձ, իսկ ես ուզում եմ օգնել թիմին:
Ես մի քանի վնասվածք ունեցա մրցաշրջանի մեկնարկում, այդ պատճառով, բնականաբար, ծանր ժամանակներ ունեցա, բայց մրցաշրջանի վերջում շատ խաղերի մասնակցեցի»,- Օզիլի խոսքերն է մեջբերել Goal-ը:
Հիշեցնենք, որ Օզիլը «Չելսիի» հետ ԵԼ եզրափակչում (1-4) փոխարինվելուց հետո վիրավորական էր արտահայտվել Ունաի Էմերիի մասին, ինչից հետո զանազան խոսակցություններ էին պտտվում գերմանացու՝ անգլիական ակումբից հեռանալու մասին:

