ՌԴ-ն արգելել է Boeing 737 MAX-ի թռիչքը իր օդային տարածությունում. այս մասին հայտարարել է «Ռոսավիացիայի» ղեկավար Ալեքսանդր Ներյադկոն, գրում է TASS-ը:
Նա նշել է, որ արգելքը գործելու է այնքան, որքան որ հարկավոր է, մինչև «Ռոսավիացիայի» համապատասխան որոշումը:
Արգելքը հանելու որոշումը կհիմնվի այն նամակների վրա, որոնք կստացվեն ԱՄՆ ավիացիոն ադմինիստրացիայից և Boeing ընկերությունից:
Ethiopian Airlines-ի Boeing 737 MAX ինքնաթիռը կործանվել էր թռիչքից րոպեներ անց։ Զոհվել է 35 երկրի 157 քաղաքացի։ Վթարի պատճառները պարզվում են։