Կառավարությունը որոշեց 3,3 մլն դրամ հատկացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, ով բարձրացրել էր այդ հարցը, ասաց.
«Արգավանդ-Շիրակ ճանապարհի կառուցման նպատակով նախատեսված է տրամադրել կանխավճար 2.5 մլրդ դրամի չափով, իսկ շինաշխատանքների համար վճարումներ է կատարվելու 2 մլրդ դրամի չափով` հաշվի առնելով, որ վարկային միջոցները բավարար չեն, ուստի անհրաժեշտություն է առաջացել հատկացնել»:
Պապիկյանը ընդգծեց, որ 12, 1 կմ երկարության, 24 մետր լայնության ճանապարհի մասին է, այն «Հյուսիս-Հարավի» շրջանցիկ ճանապարհն է:

