Անհայտ անձը ներխուժել է Ճապոնիայի հարավային Օկինավա կղզու` «Քեմփ-Ֆոսթեր» ամերիկյան բազա և պայթյուն իրականացրել Ճապոնիայի ՊՆ ներկայացուցչության գրասենյակի մոտ։ Այս մասին հայտնում է տեղի NHK հեռուստաալիքը։
Հաղորդվում է, որ բազայի տարածք անծանոթը ներխուժել է ցանկապատը կտրելու միջոցով։ Նա այնտեղ գազի բալոն է պայթեցրել։
Պայթյունի հետևանքով տուժածներ չկան։ Պատճառված նյութական վնասի չափը չի հստակեցվում։ Ոստիկանությունը փնտրում է չարագործին։