ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը Չինաստան ուղևորության ընթացքում այցելել է մի շարք արդյունաբերական օբյեկտներ: Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը:
Նրա տվյալներով՝ Կիմ Չեն Ընը, մասնավորապես, մոտ կես ժամ անցկացրել է Պեկինի արվարձանում գտնվող դեղագործական ֆաբրիկայում՝ ծանոթանալով կիրառվող տեխնոլոգիաներին և թողարկվող արտադրանքի տեականուն:
Ինչպես հունվարի 8-ին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեի միջազգային բաժնին, ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունը ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հրավերով հունվարի 7-ին այցով ժամանել է Չինաստան: ԿԺԴՀ-ի առաջնորդի այցը կշարունակվի մինչև հունվարի 10-ը:
Սպասվում է, որ այդ այցի ընթացքում կկայանա Կիմ Չեն Ընի և Սի Ցզինպինի անձնական հանդիպումը: Ինչպես հայտնել է ժողովրդական հանրապետության կենտրոնական թերթը՝ Nodong Sinmun-ը, Կիմ Չեն Ընին Չինաստան ուղևորության ընթացքում ուղեկցում են Կորեայի աշխատանքային կուսակցության Միասնական ճակատի բաժնի վարիչ Կիմ Յոն Չհոլը, որը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ինչպես նաև արտաքին գործերի նախարար Լի Յոն Հոն:
Հարավկորեացի փորձագետների մեծամասնության կարծիքով՝ Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել՝ ապահովելու Պեկինի աջակցությունը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հնարավոր երկրորդ գագաթնաժողովի նախաշեմին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Գրում է 168.am-ը։

