fbpx
Աշխարհ

«Մենք այլևս տեղ չունենք նրանց պահելու համար». Թրամփ

Դոնալդ Թրամփն Սպիտակ տան Ձվաձև առանձանասենյակից ազգին հղած ուղերձում հայտարարել է, որ հունվարի 9-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի առաջնորդներին հրավիրել է հանդիպման, որպեսզի փորձի վերսկսել կառավարության աշխատանքի ֆինանսավորումը: Հունվարի 8-ին ուղերձը հեռարձակել են Միացյալ Նահանգների հեռուստաալիքները:

Ինչպես հայտարարել է Թրամփը, բանակցությունների ընթացքում ճգնաժամից դուրս գալու ելքը կարող է «գտնվել 45 րոպեում»: Խոսելով ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին արգելապատի մասին՝ Թրամփը նշել է, որ «այդ արգելափակոցը կենսականորեն կարևոր է մեր սահմանների անվտանգության համար»: Նախագահն ընդգծել է, որ 2019 թվականին ԱՄՆ-ում թմրադեղերից կմահանան ավելի շատ քաղաքացիներ, քան Վիետնամի ամբողջ պատերազմի ընթացքում: «Թմրանյութերի 90 տոկոսն անցնում է հարավային սահմանով»,- ասել է նա:

Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգներին պահանջվում է Մեքսիկայի հետ սահմանի նկատմամբ վերահսկողության կտրուկ խստացում:

«Հարգելի համաքաղաքացինե՛ր, այս երեկո ես դիմում եմ ձեզ սրված հումանիտար ճգնաժամի և մեր հարավային սահմանի անվտանգության ոլորտում տիրող ճգնաժամի կապակցությամբ: Ամեն օր մաքսային և սահմանապահ ծառայությունների աշխատակիցները գործ են ունենում հազարավոր անօրինական միգրանտների հետ, որոնք փորձում են մուտք գործել մեր երկիր: Մենք այլևս տեղ չունենք նրանց պահելու համար»,- հայտարարել է նախագահը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ